Հունվարի 21-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի առցանց նիստերի հիմնական թեման գրեթե ամենուր գնաճն էր։Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան ասել է, որ վերականգնման տարբեր արագության պատճառով երկրները ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել խնդիրը. օգնության միասնական բաղադրատոմս չկա:Նրա խոսքով՝ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կենտրոնական բանկերի վրա դնելը սխալ է։ Նույնքան կարեւոր դեր, ըստ հիմնադրամի, վերապահված է կառավարություններին, որոնք համավարակի հաղթահարման համար պետք է բարձրացնեն պատվաստումների մակարդակը. ԱՄՀ-ի տվյալներով՝ 86 երկրներում մինչեւ 2021թ. ավարտն այդպես էլ չկարողացան հասնել պատվաստումների 40%-անոց մակարդակին:ԱՄՀ ղեկավարը քննադատել է Չինաստանի «զրոյական COVID»-ի քաղաքականությունը, որն ի սկզբանե զսպում էր վիրուսի տարածումը Չինաստանում, սակայն այսօր բեռ է դարձել Չինաստանի եւ համաշխարհային տնտեսության համար, քանի որ այս երկիրը շուկաներ ապրանքների հիմնական մատակարարն է։ Իսկ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը «գործում է պատասխանատու, քանի որ գնաճը Միացյալ Նահանգներում դառնում է տնտեսական եւ սոցիալական խնդիր»,- ասել է նա: 17.01.2022 | 12:34 Մեկնարկում են Դավոսի հանդիպումը փոխարինող վիրտուալ քննարկումները Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը կարծում է, որ եվրոգոտում գնաճը մինչեւ տարեվերջ կնվազի մինչեւ նպատակային 2%։ Նա նշել է, որ եվրոգոտում դրամավարկային քաղաքականությունը չի խստացվի այնքան արագ, որքան ԱՄՆ-ում, բացատրելով, որ Եվրոպան հետ է մնում տնտեսության վերականգնման տեմպերով. ԱՄՆ-ում պահանջարկն այժմ գերազանցում է մինչհամավարակային մակարդակը 30%-ով, մինչդեռ եվրոգոտում այդ ցուցանիշը միայն վերադարձել է նույն կետին։ Նրա խոսքով՝ ԵԿԲ-ն կքննարկի տոկոսադրույքի բարձրացումը, ամենայն հավանականությամբ, միայն ակտիվների հետգնման ծրագրի ավարտից եւ վիճակագրական տվյալների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նույնպես վստահ է, որ գնաճը ժամանակավոր բնույթ է կրում, քանզի տեղի է ունեցել ապրանքներից դեպի ծառայություններ ծախսերի կառուցվածքի ուժեղ փոփոխության եւ խնդիրներ են առաջացել մատակարարման շղթաներում. այժմ նա մեծ հույսեր է կապում ամերիկյան տնտեսության աճի հետ, որն արդեն «գերազանցել է ամենալավատեսական սպասումները»։Ջանեթ Յելենը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի գնաճն իսկապես մտահոգիչ է, քանի որ այն արագացել է այնպիսի մակարդակի, որը մենք չենք տեսել 80-ականներից ի վեր»: Վստահություն հայտնելով, որ երկրում բարձր գնաճը ժամանակավոր է, նա նշել է ԱՄՆ տնտեսության, այդ թվում՝ աշխատաշուկայի իրավիճակի զգալի բարելավման մասին։«Սա մեծապես պայմանավորված է բնակչության արագ պատվաստումներով եւ ընտանիքներին, բիզնեսին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ տեղական իշխանություններին զգալի աջակցության տրամադրմամբ: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ ՀՆԱ-ն կավելանա 5,3%-ով 2021 թվականին»,- ասել է Ջանեթ Յելենը՝ հավելելով, որ 2022-ի համար վերջին կանխատեսումները ենթադրում են աճ 3,3%-ով, եւ «կովիդյան սահմանափակումները ու մատակարարման շղթաներում խնդիրները, հավանաբար, այն չեն խարխլի»: Tweet Դիտում՝ 3489