«Ռոսատոմ»-ն ու Հայաստանը ստորագրել են համագործակցության հուշագիր

20.01.2022 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ռոսատոմ» #Հայկական ԱԷԿ #հուշագիր
«Ռոսատոմ» պետական կորպորացիան եւ Հայաստանը ստորագրել են համագործակցության հուշագիր նոր միջուկային էներգաբլոկների կառուցման վերաբերյալ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթն այսօր ստորագրվել է Էքսպո-2020 համաշխարհային ցուցահանդեսի ընթացքում՝ Փոքր հզորությամբ ատոմային կայանների ռուսաստանյան օրվա շրջանակում:

Փաստաթղթում նշվում է, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի եւ Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն են հայտնել համագործակցել՝ ուսումնասիրելու Հայկական ԱԷԿ-ի տարածքում ռուսաստանյան նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունները։
Դիտում՝ 5747

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW