Չպատվաստվածների համար պատասխանատվությունը կրելու են տնտեսվարողները

20.01.2022 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կորոնավիրուս #սահմանափակումներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է, որ Հայաստանում մոտենում է կորոնավիրուսի հերթական ալիքը, եւ «մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի»։

Անդրադառնալով համավարակի հետ կապված կառավարության սահմանափակումների վերաբերյալ քննադատություններին՝ նա նշել է, որ դրանք անհիմն են։

«Մեր քաղաքականությունը հիմա ուղղված է նրան, որ ստիպված չլինենք գնալ լոքդաունների։ Հետեւաբար, այն բոլոր սահմանափակումները, որոնք մտել են ուժի մեջ, տեսչական մարմիններն ամենայն խստությամբ պետք է հետեւեն դրանք իրականացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ հանրային օբյեկտներում գտնվող չպատվաստված կամ բացասական թեստի արդյունք չունեցող քաղաքացիների համար պատասխանատվությունը կրելու են տնտեսվարողները․ «Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք գնալ լոքդաունի, բոլոր ռեստորանները, խանութները կարող են մեկ ամսով փակվել»։
Դիտում՝ 3102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW