ՎՏԲ-Հայաստան Բանկի Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերը կօգտվեն արտոնյալ պայմաններից

18.01.2022 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Չատ-բանկ DIRECT
ՎՏԲ-Հայաստան Բանկը WhatsApp եւ Facebook մեսենջերների հարթակում իր հաճախորդներին է ներկայացնում Չատ-բանկ DIRECT-ը։

Տեխնոլոգիապես առաջադեմ չատ-բոտում անմիջապես մեսենջերների միջոցով կարելի է ստանալ վարկ, ներդնել ավանդ, ստանալ արագ դրամական փոխանցումներ քարտին։ Բանկի հաճախորդները  կարող են ստանալ նաեւ տեղեկատվություն գործող պրոդուկտների եւ ծառայությունների վերաբերյալ:

Բոլոր ծառայություններն ակնթարթորեն հասանելի են այն մեսենջերում, որտեղ հաճախորդը սովոր է շփվել իր ընտանիքի, ընկերների եւ գործընկերների հետ: Մեսսենջերներում սպասարկումն անվճար է, եւ հաճախորդին անհրաժեշտ է միայն սմարթֆոն եւ հասանելիություն ինտերնետին:

Չատ-բանկ DIRECT ծառայության օգտատերերին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր հնարավորություններ եւ առավելություններ՝ բանկային գործարքները չատ-բոտի միջոցով կատարելու դեպքում:

Չատ-բոտի մի քանի պարզ քայլերի միջոցով ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձեւակերպել վարկ՝ գործող պայմաններից 1%-ով ցածր տոկոսադրույքով:

Իսկ Չատ-բանկ DIRECT-ով ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով ավանդ ձեւակերպելու դեպքում սահմանվում է տվյալ ավանդատեսակի համար գործող տոկոսադրույքից 0,2%-ով բարձր տոկոսադրույք:

Չատ-բանկ DIRECT-ի մի քանի պարզ քայլերի միջոցով առանց բանկ այցելելու կարելի է դառնալ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ: Դեռեւս հաճախորդ չհանդիսանալու  դեպքում անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները եւ անցնել կենսաչափական նույնականացում՝ սելֆի անելու եւ անձը հաստատող փաստաթուղթը լուսանկարելու միջոցով: Արդյունքում կբացվի բանկային քարտ, որի ֆիզիկական տարբերակը հաճախորդը կարող է ստանալ բանկի մասնաճյուղում։

Չատ-բանկ DIRECT ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է ավելացնի բանկի (+374) 8000-8787 հեռախոսահամարն իր կոնտակտների ցանկում եւ WhatsApp մեսենջերի միջոցով պահպանված կոնտակտին ուղարկի «Start» բառը կամ անմիջապես անցնի հղումով: Կամ Facebook մեսենջերում անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով, ապա՝ գրել «Start»  բառը կամ  պարզապես նամակի տեսքով «Start»  բառն ուղարկել բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի մասնաճյուղերում կամ զանգահարել Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW