Apple Pay-ն արդեն հասանելի է Ինեկոբանկի հաճախորդների համար

18.01.2022 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Apple Pay
Ինեկոբանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ եւ վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը նրանց կօգնի խուսափել իրենց վճարային քարտը ուրիշին հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց:

Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով:

Անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաեւ մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել մթերային խանութներում, դեղատներում, տաքսի-ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում եւ շատ այլ վայրերում:

Apple Pay-ը կարելի է նաեւ օգտագործել Safari-ում հասանելի հավելվածներում կամ կայքերում iPhone-ով, iPad-ով եւ Mac-ով ավելի արագ եւ հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման եւ վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման եւ կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարելի է օգտագործել նաեւ Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ո՛չ սարքում, ո՛չ էլ Apple-ի սերվերներում: Փոխարենը սարքին շնորհվում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում եւ պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը եւ հետեւել ցուցումներին՝ Ինեկոբանկի կրեդիտային կամ դեբետային քարտն ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին եւ Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Ինեկոբանկն առաջարկում է իր քարտապաններին:

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այս հղումով:  

Ինեկոբանկի մասին ավելին իմանալու համար այցելեք այս հղումով:
Դիտում՝ 4785
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW