Apple Pay-ն այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին

18.01.2022 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Apple Pay
Կոնվերս Բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման առավել ապահով, անվտանգ եւ վստահելի գործիքից՝ Apple Pay-ից՝ ազատվելով վճարային քարտն  այլ անձի փոխանցելու, վճարային տերմինալների կոճակներին հպվելու եւ կանխիկ գումարով վճարումը կատարելու անհրաժեշտությունից:

Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է  IPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով: Այն ապահովված է հուսալի պաշտպանությամբ եւ վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով:

Անհպում վճարում կատարելու համար բավարար է Apple-ի սարքը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել խանութ-վաճառասրահներում, առեւտրի եւ սպասարկման ցանցում, ինտերնետ խանութներում եւ այլն:

Apple Pay-ը կարելի է օգտագործել նաեւ AppleWatch-ի հավելվածներում վճարումների, ինչպես
նաեւ ինտերնետ միջավայրում iPhone-ով, iPad-ով եւ Mac-ով ավելի արագ եւ հարմարավետ գնումներ կատարելու համար: Օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման եւ վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտություն չկա:

Անվտանգությունն ու գաղտնիությունն առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ո՛չ սարքում, ո՛չ էլ Apple-ի սերվերներում: Դրա փոխարեն սարքին տրվում է չկրկնվող թվային քարտի համար, որը գաղտնագրվում եւ պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մուտք գործել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանին եւ հետեւել ցուցումներին՝ բանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին եւ Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն օգտվել բանկի կողմից քարտապաններին առաջարկվող բոլոր զեղչերից ու առավելություններից:

Wallet-ում քարտը հնարավոր է նաեւ ավելացնել Կոնվերս Բանկի Մոբայլ բանկ հավելվածից՝ սեղմելով Add to Apple Wallet կոճակը եւ հետեւելով ցուցումներին:

Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար այցելեք այս հղումով:

Կոնվերս Բանկի մասին ավելին իմանալու համար այցելեք այս հղումով:

Կոնվերս Բանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է:  01.10.2021թ դրությամբ, Բանկի  ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 49 մլրդ դրամ, ակտիվները՝ 369.4 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 225 մլրդ դրամ, իսկ  պարտավորությունները հաճախորդների նկատմամբ (այդ թվում Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի գծով)՝ 268.7  մլրդ դրամ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4721
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW