2021 թվականին Լոնդոնում գործող տեխնոլոգիական ստարտափներում վենչուրային ներդրումների ծավալը հասել է $25,5 միլիարդի. այս ցուցանիշով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն առաջ է անցել բոլոր եվրոպական քաղաքներից՝ զիջելով միայն ամերիկյան Սան Ֆրանցիսկոյին, Նյու Յորքին եւ Բոստոնին:2020 թվականի համեմատ՝ լոնդոնյան տեխնոլոգիական ընկերությունների ֆինանսավորումն ավելացել է ավելի քան երկու անգամ, հաղորդում է Forbes-ի ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg-ը։London & Partners գովազդային ընկերության եւ տվյալների մատակարար Dealroom-ի ուսումնասիրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայում ստարտափների կողմից ներգրավված ներդրումների ծավալը տարվա ընթացքում կազմել է մոտ $40 միլիարդ:2021 թվականին Լոնդոնում գործող ընկերությունների ֆինանսավորման ավելի քան 60%-ը կազմել են $100 միլիոն եւ ավել ծավալով ներդրումային փուլերը: Անցած տարի այդպիսիք 64-ն են եղել, ինչը զգալիորեն գերազանցում է 2019 թվականի (18) եւ 2020 թվականի ցուցանիշները (19): Եվ այս առումով դանդաղման նշաններ չկան, նշում է գործակալությունը։ Այսպես, օրերս բրիտանական Checkout.com ֆինտեխ ստարտափը հերթական ներդրումային փուլի ընթացքում ներգրավեց $1 միլիարդ: Ընկերությունը գնահատվեց $40 միլիարդ: 13.01.2022 | 15:37 Բրիտանական ֆինտեխ ստարտափը $40 միլիարդ է գնահատվել 2021 թվականին Լոնդոնում ավելացել են նաեւ այն տեխնոլոգիական ընկերությունները, որոնց արժեքը կազմում է $1 միլիարդ կամ ավել, դրանց թիվը մեկ տարում աճել է 20-ով․ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ գործում է 75 նոր «միաեղջյուր»:«Չեմ կարծում, որ որեւէ բան կարող է դանդաղեցնել այս գործընթացը․ Լոնդոնը կշարունակի մնալ Եվրոպայի ամենամեծ կենտրոնը»,- ասել է Passion Capital-ի գործընկեր Էյլին Բերբիջը: Որպես դրա հիմնական պատճառ նա նշել է քաղաքում օրենսդիրների եւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը, ինչպես նաեւ Լոնդոնում կուտակված կադրային ներուժը: Tweet Դիտում՝ 2398