ԱՆԻՖ-ի ֆոնդը ներդրում կիրականացնի տրանսպորտի եւ բեռնափոխադրումների ոլորտում
17.01.2022 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ vedagent.ru

Ընկերության ղեկավարությունը հաշվի առնելով ընկերության ընդլայնման ներուժը՝ մտադիր էր ներգրավել ֆինանսական միջոցներ՝ բեռնատար ծառայությունների մասնաբաժինն ընդլայնելու համար: Այդ նպատակի իրականացման համար ԱՆԻՖ-ի հակաճգնաժամային ֆոնդը կներդնի շուրջ 1,4 մլն ԱՄՆ դոլար:
«Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ երկրի համար կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեն բեռնափոխադրումների եւ լոգիստիկայի ընդլայնումն ու զարգացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ներգրավված ներդրումները հիմնականում կուղղվեն ընկերության համար նոր, ներառյալ սառնարանային բեռնատարների ձեռքբերմանը: Մեքենաների քանակի ավելացման շնորհիվ ընկերությունը կկարողանա իրականացնել իր ռազմավարական նպատակը՝ տեղական խոշոր արտահանողներին եւ ներկրողներին տրամադրելով տարբեր մասնագիտացված առաքման ծառայություններ:
ԱՆԻՖ-ը ծրագրին մասնակցում է ՔՈՎԻԴ 19-ի տնտեսական հետեւանքների մեղմացման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակում։ Հակաճգնաժամային ֆոնդը ընդլայնվելու կամ նոր բիզնես նախաձեռնություն սկսելու ցանկություն ունեցող ընկերություններին առաջարկում է բաժնեմասային մասնակցություն՝ առավելագույնը 49% բաժնեմասային մասնակցությամբ։
Ֆոնդի միջոցները պարզապես ֆինանսական աջակցություն չեն, այլ ներդրում՝ աճի պոտենցիալ ունեցող բիզնես ծրագրերում։ Ֆոնդի մասնակցությանը կարող է դիմել ցանկացած ընկերություն՝ պայմաններին համապատասխանելու դեպքում։
«Գլոբալ Քոննեքթ» ընկերությունը գործունեությունը սկսել է 2018 թվականին: Այն իրականացնում է բեռնափոխադրումներ եւ մատուցում լոգիստիկ ծառայություններ` դեպի մի շարք երկրներ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: