Գայդարյան ամենամյա համաժողովի ընթացքում Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներն ամփոփել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում անցած տարվա աշխատանքի արդյունքները եւ նախանշել գալիք տարվա հիմնական քայլերը։ Համաժողովի տեղեկատվական գլխավոր գործընկեր ՏԱՍՍ գործակալության նյութերի հիման վրա ներկայացնում ենք որոշ հատվածներ բանախոսների ելույթներից։ԵԱՏՄ երկրների արտաքին առեւտրի ծավալը 2021 թվականի արդյունքներով կկազմի մոտ $800 միլիարդ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։«Գրանցվել է արտաքին առեւտրի աճ։ Այստեղ մենք հասնում ենք ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ $800 միլիարդի, որից մոտ $70 միլիարդը՝ միության երկրների միջեւ առեւտուրն է։ Այստեղ մենք նույնպես աճ ենք տեսնում, ընդ որում այդ աճը եւ՛ դրամական, եւ՛ ֆիզիկական արտահայտմամբ է»,- ասել է նա։Ինչպես նշել է Օվերչուկը, առեւտրի ծավալների աճն ավելի արագ է ընթանում միության ներսում, քան դրսի շուկաներում։ «Այս ամենը խոսում է այն մասին, որ միությունն իսկապես թույլ է տալիս երկրներին մոբիլիզացվել, ստանալ այն առավելությունները, որոնք տալիս է մեր ընդհանուր մեծ շուկան, եւ, համապատասխանաբար, հետագայում զարգանալ»,- հավելել է նա։Օվերչուկի խոսքով՝ ԵԱՏՄ-ի շրջանակում անհրաժեշտ է էլ ավելի մեծացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ավիացիայի ոլորտում։ «Այստեղ, իհարկե, մենք տեսնում ենք նախագծերի զարգացում Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի հետ, որպեսզի ավիացիոն մշակումները քաղաքացիական ավիացիայի ոլորտում, որոնք այսօր կան Ռուսաստանում, դառնան մեր ընդհանուրը։ Հետո բոլորը կթռչեն այս ինքնաթիռներով եւ շահագրգռված կլինեն աջակցել ոլորտին»,- ասել է նա։Օվերչուկը նաեւ առանձնացրել է գյուղատնտեսական տեխնիկայի եւ տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի մշակումը, որտեղ, ըստ նրա, կարեւոր դեր է խաղում Ղազախստանը։***ԵԱՏՄ երկրների միջեւ ագրոարդյունաբերական համալիրի ապրանքաշրջանառությունը անցած տարվա արդյունքներով կկազմի ավելի քան $10 միլիարդ, ասել է ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լեւինը։Անցած տարվա 10 ամիսների տվյալները վկայում են ապրանքաշրջանառության 15-16%-ով աճի մասին, հավելել է նա։ Լեւինը նշել է, որ կայուն աճող շուկայի ստեղծումը հսկայական ձեռքբերում է միության մասնակից բոլոր երկրների համար։ Փոխադարձ առեւտուրը հավասարակշռված է. Ռուսաստանը մատակարարում է գրեթե այնքան, որքան գնում է։Ապրանքաշրջանառությունը կայուն աճում էր նաեւ համավարակի ժամանակ, այնուամենայնիվ, փոխնախարարը նշել է գյուղմթերքի մատակարարումների փոխադարձ վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը։***ԵԱՏՄ երկրների միջեւ արգելքների վերացումը կարող է ունենալ մինչեւ $21 միլիարդի տնտեսական էֆեկտ, ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։«Խոչընդոտների վերացումը՝ ազգային կարգավորման սինխրոնիզացման, մաքսատուրքերի վերացման, արտադրանքի համար միասնական պահանջների սահմանման, թույլատրական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման միջոցով, ունի կոնկրետ քանակական արտահայտություն՝ $21 միլիարդ կամ ԵԱՏՄ միագումար ՀՆԱ-ի ավելի քան 1,1 տոկոսային կետ»,- ասել է Վոլվաչը։Նա նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ԵԱՏՄ ներքին շուկայում վերացվել է 30 խոչընդոտ, որից 15-ը՝ կազմակերպության կանոնները խախտող արգելքներ էին։ 2022 թվականին նախատեսվում է վերացնել եւս 14 արգելք, հավելել է փոխնախարարը։Նրա խոսքով՝ այսօր ինտեգրացիոն գործընթացների խորությամբ ԵԱՏՄ-ն զիջում է միայն Եվրամիությանը։ Tweet Դիտում՝ 3278