ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակի կանխիկացումն՝ առանց միջնորդավճարի
12.01.2022 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /


Ձեւակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic կամ Mastercard Standard քարտը՝ կենսաթոշակային տարիքի հաճախորդները կունենան հասանելիություն իրենց դրամական միջոցներին 24/7 ռեժիմով՝ կանխիկացնելով իրենց կենսաթոշակը զրոյական միջնորդավճարով ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների լայն ցանցի միջոցով՝ 206 բանկոմատ՝ տեղակայված ՀՀ ողջ տարածքով:
Սպասարկելով երկրի կենսաթոշակային տարիքի հաճախորդների ավելի քան 35%-ին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովում է իր հաճախորդներին առավելապես հարմար սպասարկում եւ վճարում է կենսաթոշակները սեփական միջոցների հաշվին՝ մինչեւ յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը: Ամանորյա տոների նախօրեին կենսաթոշակը փոխանցվում է հաճախորդներին դեկտեմբերի 31-ին։
ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է հատուկ ավանդատեսակ՝ «Սոցիալական» ավանդ` գումար՝ սկսած 10 հազ. ՀՀ դրամից, ժամկետ՝ 60-365 օր, տարեկան տոկոսադրույք՝ 4․75%-7․6% (տարեկան եկամտաբերություն՝ 4․76%-7․58%):
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ Միասնական սոցիալական ծառայության մոտակա տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ եւ հանրային ծառայության համարանիշ: Այնուհետեւ բանկն, առանց հաճախորդի մասնաճյուղ այցելելու, Միասնական սոցիալական ծառայությունից ստացված տվյալների հիման վրա բացում է քարտային հաշիվ, եւ արդեն հաջորդ ամսվանից հաճախորդը ստանում է կենսաթոշակը քարտին:
Հաճախորդի ցանկությամբ բանկը տրամադրում է նաեւ թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում, այցելելով բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: