Saxo Bank-ի սպասումները. ատոմայինը՝ «կանաչ», իսկ գազը՝ կիսամաքուր էներգիա

10.01.2022 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Saxo Bank #Սթին Յակոբսեն

2021 թվականի էներգետիկ ճգնաժամը կհանգեցնի էներգիայի գնահատման մոտեցումների վերանայմանը. ատոմային էներգիան կճանաչվի որպես «կանաչ», իսկ գազը՝ կիսամաքուր, միաժամանակ հանածո վառելիքները դեռ երկար ժամանակ կպահպանվեն:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է դանիական Saxo Bank-ի ներդրումների գծով տնօրեն Սթին Յակոբսենը։

«Հանածո վառելանյութերը արդիական կլինեն շատ ավելի երկար, քան մարդիկ կարծում են, եւ սա այն դասն է, որը մենք քաղել ենք 2021 թվականից: Անհամապատասխանություն կա մեզ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծավալի եւ այն արտադրելու միջեւ: Այն գաղափարը, որ մենք կարող ենք հանածո էներգիան փոխարինել էներգիայի վերականգնվող աղբյուրներով, տեխնոլոգիապես անկատար է, սակայն կայունության տեսանկյունից, ինչպես մեզ ցույց տվեց 2021 թվականը, այն չի աշխատում այնպես, ինչպես մենք կցանկանայինք»,- նշել է փորձագետը։



Յակոբսենն ընդգծել է, որ հանածո էներգիայի վերադասակարգումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու տարիների ընթացքում: «Ես ակնկալում եմ, որ ատոմային էներգիան կլինի մաքուր էներգիա, նաեւ սպասում եմ, որ բնական գազը կլինի կիսամաքուր՝ թույլ տալով ներդրումներ կատարել եւ՛ ատոմային էներգիայի, եւ՛ բնական գազի ոլորտներում»,- կիսվել է նա իր կանխատեսմամբ:

Փորձագետը հիշեցրել է, որ այժմ էներգակիրների գներն աճում են, իսկ երկրներն ունեն բնական, հեղուկ գազի կամ նավթի բավականին քիչ պաշարներ։ Բացի այդ, ցուրտ եղանակների հետ մեկտեղ կմեծանա ածխաջրածինների սպառումը, եւ դրանց արժեքը կրկին «կատապուլտի» կենթարկվի։ «Շատ հավանական է, որ նավթն այս տարի արժենա 100 դոլար»,- եզրափակել է Յակոբսենը։

Դիտում՝ 2527
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW