ՊԵԿ. «Մեկ պատուհան»-ին միացվել են ՀՀ էկոնոմիկայի եւ ՏԿԵ նախարարությունները

07.01.2022 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #«Մեկ պատուհան»
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ 2022թ. հունվարի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ վերջնականապես ավարտվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգի միացման աշխատանքները, որն ամբողջությամբ արդեն գործում է:

«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն եւ կազմակերպություն: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, այնուհետեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

«Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձեւակերպումների եւ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ եւ ռեսուրս։
Դիտում՝ 4126

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW