Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

05.01.2022 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ղազախստան #կառավարություն #հրաժարական

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն ընդունել է կառավարության հրաժարականը։ Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Կառավարության հրաժարականը տեղի է ունեցել երկրի տարբեր քաղաքներում ավտոմոբիլային գազի գնի թանկացման հետ կապված բողոքի ակցիաների ֆոնին․ մեկ լիտրը 60-ից տենգեից դարձել էր 120 տենգե։

Նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչեւ կառավարության նոր կազմի հաստատումը։ Ղազախստանի վարչապետի պարտականությունները ժամանակավոր կկատարի  առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը։

Դիտում՝ 6242

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW