Ամանորին Հայաստանը երկրորդ նախընտրելի ուղղությունն է ռուսաստանցիների համար

03.01.2022 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Հայաստան #այցելություններ
Արտասահմանյան երկրների ցանկում, որտեղ ռուսաստանցիներն Ամանորի տոներին ամենաշատ ավիատոմսեր են գնել, Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։

Դեպի Հայաստան ամրագրումների մասնաբաժինը կազմել է 14%, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով OneTwoTrip ծառայության ուսումնասիրությունը։ Հարցմանը, որն իրականացվել է OneTwoTrip-ի բջջային հավելվածում, մասնակցել է 1940 մարդ։

Արտասահմանյան երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջատար դիրք՝ ամրագրումների մասնաբաժինը կազմում է 20,2%։ Երկրների շարքում, որտեղ ռուսաստանցիները նախընտրում են անցկացնել Ամանորի արձակուրդները, ներառվել են նաեւ Ղրղզստանը՝ 6,4%, Մոլդովան՝ 5,4%, Ադրբեջանը՝ 4,5%, ԱՄԷ-ն՝ 4,2%, Շրի Լանկան՝ 3,3%, Բելառուսը՝ 3,1%, Տաջիկստանը՝ 3%, Վրաստանը՝ 2,5%։
Դիտում՝ 3791
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW