Փաշինյան․ Հաջորդ սերունդներին պետք է ժառանգենք կայուն իրավիճակ

30.12.2021 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կառավարության նիստ
«2022 թվականին պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի վերելքի եւ վերածննդի տարի լինի: Սա է մեր այսօրվա հիմնական ուղերձը»,- կառավարության նիստի ընթացքում այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը եւ հետեւանքները դեռ իրենց երկար են զգացնել տալու, եւ մենք պետք է քայլ առ քայլ, հետեւողականորեն հաղթահարենք այդ վիճակը եւ փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում: Իմ համոզմունքը հետեւյալն է՝ մենք պետք է մեզնից կախված հնարավորն անենք լուծումների գնալու համար: Մենք պետք է մեզնից հնարավոր ամենն անենք, որպեսզի հաջորդ սերունդներին եւ հաջորդ կառավարություններին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, արձանագրված, ամրագրված իրավիճակ, ինչն առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար:

Մյուս կողմից սա, իհարկե, հեշտ չէ, եւ որքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է մեր վրա վերցնելու որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, պետք է նաեւ արձանագրենք, որ այդ որոշումների կայացումը հաճախ միայն մեզնից չէ կախված: Սա ամենակարեւոր արձանագրումն է: Մենք պետք է կարողանանք հասունացնել մի այնպիսի գործընթաց, որ կարողանանք ի վերջո արձանագրել իրավիճակը եւ մեր հռչակած՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը հասցնել լրումին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է հետեւողականորեն գործել ու չշեղվել նախապես հրապարակված ու ՀՀ քաղաքացիների հավանության արժանացած օրակարգից. «Այս գործում  հաջողություն եմ մաղթում: Այդ թեմայի եւ 2022 թվականի անելիքների մասին ավելի մանրամասն կխոսենք 2022 թվականի կառավարության առաջին նիստում»:

 
Դիտում՝ 2560
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai