Գրանցման է ներկայացվել «Վալլետտա»-ի 3-րդ թողարկման պարտատոմսերի ազդագիրը

11.08.2008 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Վալլետտա» ՍՊԸ-ի և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի միջև կնքվել է## պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխում կազմակերպելու մասին պայմանագիր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, պայմանագրի համաձայն նախատեսվում է տեղաբաշխել 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (10,000 հատ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով) և 36 ամիս շրջանառության ժամկետով անվանական արժեկտրոնային մասնակի մարումներով պարտատոմսեր:

Օգոստոսի 7-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացվել 3-րդ թողարկման պարտատոմսերի ազդագիրը` սահմանված կարգով գրանցելու համար:

Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել հրապարակային առաջարկի միջոցով: Հրապարակային առաջարկի և պարտատոմսերի տեղաբաշխման մանրամասների վերաբերյալ բանկի և ընկերության կողմից լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն պարտատոմսերի ազդագրի գրանցվելուց հետո:

Դիտում՝ 7814

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW