ՊԵԿ․ Տարին ավարտում ենք նախանշված ծրագրերի իրագործմամբ

28.12.2021 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #պետական բյուջե #հարկեր
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդում է, որ 2021 թվականն «ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ»:

«Տարին հատկանշվել է հարկային ոլորտում իրականացված արդյունավետ վարչարարությամբ, մաքսային գործընթացների պարզեցմամբ եւ թվայնացմամբ։ Սպասված փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների, ակտիվ է եղել հարկ վճարողների հետ երկխոսությունը։ Կոմիտեն հետեւողական է եղել նաեւ հարկային եւ մաքսային իրավախախտումների դեմ պայքարում։ Մեծածավալ աշխատանք է տարվել միջազգային գործընկերների հետ․ մշակվել են փոխգործակցության ծրագրեր»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 2021թ․ եզրափակել պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով։

Կոմիտեն ներկայացրել է նաեւ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին ամփոփիչ տեսանյութ․

Դիտում՝ 1859

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW