ԿԲ-ն մեկնաբանել է ԱլԳ երկրների հնարավոր միացումը եվրոգոտում միասնական վճարային համակարգին

28.12.2021 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #եվրագոտի #վճարային համակարգ
Ս.թ. դեկտեմբերին Բրյուսելում անցկացված «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներով հայտնի դարձավ, որ Եվրամիությունը կսկսի «Արեւելյան գործընկերության» երկրներին եվրոգոտում միասնական վճարային համակարգին միացնելու նախագծի իրականացումը։

Պարզելու համար՝ ի՞նչ է իրենից ներկայացնում եվրոգոտում միասնական վճարային համակարգը եւ ի՞նչ կտա Հայաստանին միացումն այդ համակարգին, Banks.am-ը դիմել էր ՀՀ Կենտրոնական բանկին (ԿԲ):

Ստորեւ ներկայացնում ենք ԿԲ պարզաբանումը.

«Եվրո վճարումների միասնական տարածքում (Single Euro Payments Area՝ այսուհետ՝ SEPA) հաճախորդները կարող են իրականացնել եվրոյով անկանխիկ վճարումներ, դեբետային կամ կրեդիտային փոխանցումների միջոցով, ինչպես ԵՄ անդամ երկրներ այնպես էլ ոչ ԵՄ անդամ երկրներ, արագ եւ արդյունավետ ձեւով:  

Առաջին իրավական կարգավորումներն այս գոտու հետ կապված ուժի մեջ են մտել 2008թ.-ի հունվարի 28-ին (կրեդիտային վճարումների կարգավորում), ապա 2009թ.-ին ուղղակի դեբետագրման կարգավորմամբ, իսկ ամբողջական ինտեգրումը ԵՄ տարածքում ավարտվել է 2014թ.-ին եւ 2016թ.-ից սկսվել է ոչ ԵՄ երկրների միացումը SEPA-ին: Այն չի հանդիսանում վճարահաշվարկային համակարգ, այլ հնարավորություն է տալիս ծրագրին անդամակցող երկրների սուբյեկտներին իրականացնել եվրոյով անկանխիկ վճարումներ այդ գոտու սահմաններում՝ օգտագործելով սահմանված անկանխիկ վճարային գործիքները (կրեդիտային փոխանցումներ, ուղղակի դեբետագրում):

Ծրագրի նպատակն է բարելավել միջպետական վճարումների արդյունավետությունը եւ միավորել տարբեր երկրների ազգային շուկաները մեկ տիրույթի մեջ:  SEPA-ին այսօր անդամակցում է 36 եվրոպական երկրներ, որոնց մեջ կան նաեւ ոչ ԵՄ անդամ երկրներ եւ նրանց քանակը տարեցտարի ավելանում է:

Վճարման իրականացումը այս տիրույթում կատարվում է ոչ ավել, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե փոխանցումը կատարվել է էլեկտրոնային եղանակով եւ մինչեւ 2 աշխատանքային օր՝ թղթային հանձնարարականների դեպքում:

Նախագծի շնորհիվ հնարավոր է իրականացնել եվրոյով փոխանցումներ, այնպես ինչպես դա կարելի է անել լինելով ԵՄ անդամ երկրներում: Այս նախագծի մեջ են մտնում նաեւ ԵՄ ակնթարթային վճարումների համակարգով փոխանցումները, որն ամենաարագ միջոցն է կատարելու փոխանցումներ ԵՄ տարածքում:

Այս գոտու անդամակցության արդյունքում ՀՀ ֆիզիկական եւ իրավաբանական անձիք կստանան հնարավորություն օգտվելու եվրոյով փոխանցումների իրականացման առավել պարզ, վստահելի եւ արդյունավետ միջոցներից, այնպես ինչպես, եթե նրանք կգտնվեին ԵՄ տարածքում՝ խնայելով իրենց ժամանակը եւ միջոցները»:
Դիտում՝ 2401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW