2022-ին գլոբալ արտադրությունն առաջին անգամ կգերազանցի $100 տրիլիոնը

27.12.2021 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Cebr #համաշխարհային տնտեսություն #կանխատեսում
Հաջորդ տարի համաշխարհային արտադրությունն առաջին անգամ կգերազանցի $100 տրիլիոնը։ Նման կանխատեսում է հրապարակել Միացյալ Թագավորության խորհրդատվական բիզնեսի առաջնորդներից մեկը՝ Cebr-ը։

The Bell-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, հատվածներ է մեջբերում ուսումնասիրությունից:

- Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ Չինաստանի տնտեսությունը կկարողանա առաջ անցնել ԱՄՆ-ից եւ դառնալ առաջատարը 2030 թվականին՝ նախատեսված ժամկետից երկու տարի ուշ։

- Հնդկաստանը տնտեսական ցուցանիշներով 2022 թվականին կկարողանա առաջ անցնել Ֆրանսիայից, իսկ 2023 թվականին՝ Մեծ Բրիտանիայից՝ վերականգնելով իր տեղը որպես աշխարհի վեցերորդ խոշոր տնտեսություն։

- Գերմանիան մոտ է նրան, որ 2033 թվականին առաջ անցնի Ճապոնիայից։

- Ռուսաստանը մինչեւ 2036 թվականը կարող է հայտնվել 10 խոշորագույն տնտեսությունների շարքում, իսկ Ինդոնեզիան զբաղեցնել 9-րդ տեղը 2034 թվականին:

Cebr-ի փոխնախագահ Դուգլաս ՄակՈւիլիամսը նաեւ զգուշացրել է, որ աշխարհը 2023 կամ 2024 թվականներին պետք է պատրաստվի ռեցեսիայի, եթե հնարավոր չլինի վերահսկել գնաճը: Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ում սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով աճել է 6,8%-ով, ինչը ռեկորդային է գրեթե 40 տարվա ընթացքում։
Դիտում՝ 4428
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW