Ավստրիայի նախկին կանցլերը կմեկնի ԱՄՆ՝ զբաղվելու ներդրումային բիզնեսով

27.12.2021 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սեբաստիան Կուրց
Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հաջորդ տարի կսկսի աշխատել ԱՄՆ-ում մասնավոր ընկերությունում, գրում է RBC-ն՝ վկայակոչելով Österreich թերթի աղբյուրները։

Ըստ թերթի՝ Սուրբ Ծննդից առաջ Կուրցը պայմանագիր է կնքել ներդրումների ոլորտում մասնագիտացած ընկերություններից մեկի հետ։ Ընկերության անունը չի նշվում, սակայն թերթը գրում է, որ նախկին կանցլերի տարեկան եկամուտը կկազմի €500 հազար։

Kronen Zeitung պարբերականն իր հերթին հայտնում է, որ Կուրցը կլինի Սիլիկոնյան հովտում գտնվող ընկերության մենեջեր։ Նա իր նոր աշխատանքին կանցնի փետրվարին։

Կուրցը դարձել է Ավստրիայի կանցլեր 2017 թվականի դեկտեմբերին եւ եղել է կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը Եվրոպայում. այն ժամանակ նա 31 տարեկան էր:

2021 թվականի հոկտեմբերին Կուրցը լքեց պաշտոնը կոռուպցիայի մեջ մեղադրանքների պատճառով: Հետաքննությունը Կուրցին եւ նրա մերձակա գործընկերներին կասկածել է 2016-2018 թվականներին կաշառակերության եւ պաշտոնեական դիրքի չարաշահման, ինչպես նաեւ Österreich պարբերականը կաշառելու մեջ, որը կանցլերի հեղինակության վրա դրական ազդեցություն ունեցող նյութեր էր հրապարակում։

Կուրցը հերքել է բոլոր մեղադրանքները, իսկ կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու որոշումը բացատրել «քաոսից խուսափելու եւ կայունություն ապահովելու» ցանկությամբ։ Նա հայտարարել է, որ մնալու է Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավարը։
Դիտում՝ 4940
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW