2021 թվականին M&A գործարքների ծավալն աշխարհում ռեկորդային է

24.12.2021 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#M&A #միաձուլումներ #ձեռքբերումներ
Միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) գործարքների ծավալն աշխարհում 2021 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի, այդ թվում՝ ցածր տոկոսադրույքների եւ մեծ քանակությամբ ազատ դրամական միջոցների շնորհիվ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

Համաշխարհային գործարքների ընդհանուր ծավալը դեկտեմբերի 21-ի դրությամբ կազմել է $5.7 տրլն, ինչը 64%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Միաժամանակ, դրանց թիվն աճել է 22%-ով։

Բացի փոխառությունների ցածր արժեքի եւ բավարար քանակությամբ ազատ միջոցների, վերլուծաբանները M&A գործարքների կտրուկ աճի պատճառ են նշում այն, որ ընկերությունները վերանայում են իրենց զարգացման ծրագրերը եւ ակտիվների պորտֆելները: Դրանցից ոմանք որոշել են ազատվել բիզնեսի որոշակի տեսակներից, ոմանք էլ ընդլայնվելու նպատակով ընկերություններ են գնել:

Օրինակ՝ ոմանք ձեռք են բերել տեխնոլոգիական ընկերություններ՝ բարելավելու իրենց թվային հնարավորությունները, մինչդեռ մյուսները գնում էին մրցակիցներին՝ վաճառքների ծավալն ավելացնելու համար:



Ակնկալվում է, որ այս տարի ընկերություններին M&A գործարքների մղող գործոններից շատերը կշարունակվեն նաեւ հաջորդ տարի, նշում են իրավաբանները եւ M&A խորհրդատուները:

Սակայն ակնհայտ է, որ մոտ ապագայում կլինեն փոփոխություններ, որոնք կարող են դանդաղեցնել կորպորատիվ միավորումների տեմպերը։ Դրանք ներառում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացումը, ինչը կարող է մեծացնել ընկերությունների ֆինանսական ծախսերը, ինչպես նաեւ հակամենաշնորհային կարգավորիչների կողմից վերահսկողության ավելացումը, գրում է WSJ-ն։

Բացի այդ, դեռ պետք է պարզել՝ արդյոք COVID-19-ի նոր շտամները, ներառյալ՝ omicron-ը, կազդեն գործարքների կնքման վրա, նշում են խորհրդատուները:
Դիտում՝ 5744
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW