Մինչ օրս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը»-ը (ԶԱՀ) հավաքագրել է 64 միլիարդ ՀՀ դրամ, որից՝- 53 միլիարդը պարտադիր վճարների տեսքով, - 11 միլիարդը նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից:Այս պահին ԶԱՀ-ն ունի 4,660 շահառու, որից 4,243-ն ավելացել է 44-օրյա պատերազմի արդյունքում եւ հետո։ Հիմնադրամը շարունակում է իրականացնել հատուցումներ ստացվող նոր դեպքերի մասով։Ընդհանուր 4,660 շահառուներից զոհված են 3,986-ը, անհայտ բացակայող՝ 98-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 576-ը։ Այս պահի դրությամբ ԶԱՀ-ը կատարել է 53․6 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ ԶԱՀ-ը տրամադրում է.- Միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ զոհված եւ անհայտ բացակայողների ընտանիքներին, ինչպես նաեւ զինհաշմանդամության 1-ին կարգ ունեցող զինվորներին, այնուհետեւ 20 տարի շարունակ ամսական 200,000 - 300,000 ՀՀ դրամ:- Միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ զինհաշմանդամության 2-րդ կարգ ունեցող զինվորներին, այնուհետեւ 20 տարի շարունակ ամսական 100,000 - 200,000 ՀՀ դրամ:Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինվորի սպայական կոչումով։ Ի հավելումն վերը նշված ամսական վճարների, շահառուն իրավասու է ստանալ 100,000 ՀՀ դրամ ամսական լրավճար, եթե ընտանիքում կան 3 եւ ավելի անչափահաս երեխաներ։ «Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաեւ Հայաստանում եւ Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։ Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։ Այս նախագծի շրջանակում ողջ ազգով ապավեն ենք լինում այն հերոսներին եւ նրանց ընտանիքներին, ովքեր տվեցին իրենց ամենաթանկը հանուն մեր արժանապատիվ ապագայի եւ հզոր հայրենիքի»,- նշել են հիմնադրամում ։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը մասնավոր կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին եւ 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաեւ կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։ Tweet Դիտում՝ 1898