Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երեւանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։Նիստի շրջանակում քննարկվել են առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության եւ փոխադարձ հետարքրքություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։Մհեր Գրիգորյանն ասել է, որ կայացած նիստի արդյունքում հաջողվել է հերթական անգամ խթանել երկու երկրների հարաբերությունների զարգացումը եւ բացահայտել հայ-ռուսական համագործակցության բոլոր հեռանկարային ուղղությունները։Նա նաեւ նշել է, որ չնայած կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումներին, ինչպես նաեւ պատերազմի բոլոր ցնցումներին ու տնտեսական հետեւանքներին, երկու երկրներին հաջողվել է պահպանել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը։Նիստի արդյունքում ստորագրել է արձանագրություն, ինչպես նաեւ ստորագրվել են Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը, 2022-2023 թվականների համար շրջակա միջավայրի պահպանության ոլորտի համագործակցության ծրագիրը եւ 2022-2023 թվականներին սպորտի ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ՌԴ սպորտի նախարարության միջեւ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը։ Tweet Դիտում՝ 1265