ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնել է օգնության միջոցներից $100 մլրդ-ի գողության մասին

22.12.2021 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ գաղտնի ծառայություն #Ռոյ Դոթսոն
Հանցավոր սխեմաների օգնությամբ խարդախները գողացել են մոտ $100 միլիարդ ԱՄՆ կառավարության կողմից համավարակի ընթացքում բնակչությանն ու բիզնեսին աջակցելու համար հատկացված միջոցներից։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նշված ոլորտում հանցագործությունների բացահայտման գործերով ԱՄՆ գաղտնի ծառայության համակարգող Ռոյ Դոթսոնը։

Գերատեսչության գնահատականների համաձայն՝ գողացված միջոցների չափը կազմում է երկրի բնակիչներին և ձեռնարկություններին օգնելու համար հատկացված $3.4 տրիլիոնի մոտավորապես 3%-ը։ Դրա մի զգալի մասը բաժին է ընկնում գործազրկության նպաստի վճարմանը հատկացվող գումարներին։

ԱՄՆ աշխատանքի նախարարությունում հայտնել են $87 միլիարդի հնարավոր չարաշահման մասին, որի մեծ մասն անցել է խարդախների ձեռքը։ «Փողի կաթսայի նման մեծությունը ինքնին գրավում է հանցագործներին»,- ասել է Դոթսոնը Associated Press-ին տված հարցազրույցում:

Ներկայումս ԱՄՆ Գաղտնի ծառայությունը $1.2 միլիարդ է սառեցրել կառավարության օգնության փաթեթից՝ գործազրկության ապահովագրության և վարկերի տրամադրման ոլորտում խարդախության դեպքերի ստուգման շրջանակում: Ընդհանուր առմամբ, բոլոր նահանգներում շուրջ 900 հետաքննություն է ընթանում, մոտ 100 մարդ կալանավորվել է։
Դիտում՝ 3174

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW