ԱՄՀ. Հայաստանն այլեւս այն երկիրը չէ, որտեղ փոխարժեքը կարող է կտրուկ տատանվել

11.12.2012 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանն այլեւս այն երկիրը չէ, որտեղ կարող են ունենալ արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումներ, այսօր ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիլյերմո Տոլոսան:

Անդրադառնալով 2012թ. մայիս-հունիս ամիսներին դրամի վրա տեղի ունեցած ճնշմանը, ինչն ըստ Տոլոսայի, պայմանավորված էր օտարերկրյա ներդրումների նվազմամբ, իրանցի զբոսաշրջիկների թվի կրճատմամբ եւ շուկայում զուգահեռ ընթացող սպեկուլյացիաներով, ԱՄՀ ներկայացուցչության ղեկավարը նշեց, որ Կենտրոնական բանկը, ի տարբերություն 2009թ., թույլ տվեց դրամին արժեզրկվել, վաճառելով արտարժույթ միայն փոխարժեքի ցնցումները բացառելու նպատակով:

«Դա շատ գովելի է, եւ վկայում է այն մասին, որ Հայաստանն ալեւս այն երկիրը չէ, որտեղ կարող են ունենալ փոխարժեքի կտրուկ տատանումներ: Դա նաեւ շատ լավ դաս է, որի համաձայն սպեկուլյացիաները Հայաստանի արժութային շուկայում կարող են միայն կորուստների բերել», - եզրափակել է Գիլյերմո Տոլոսան:

Դիտում՝ 2761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW