Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում այսօր բացվել է Ամերիաբանկի մասնաճյուղը: «Մալաթիա» մասնաճյուղն այս տարի բացվածների մեջ 5-րդն է, իսկ ընդհանուր մասնաճյուղային ցանցում՝ 23-րդը։«Այս տարի բարձր տեմպերով ընդլայնվել ենք: Բացված 5 մասնաճյուղերից չորսը Երեւանում է, մեկը՝ Հրազդանում: Ցանցն ընդլայնելու քաղաքականությունը շարունակելու ենք: Տարեկան 1-2 մասնաճյուղ կբացենք, որպեսզի կարողանանք բավարարել մեր թիրախային հաճախորդների կարիքները»,- մասնաճյուղի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:Նա միաժամանակ նշել է, որ իրենց հիմնական շեշտադրումն ավելի շատ թվային ուղիների վրա է, եւ ինտերնետ բանկինգի ու էկոհամակարգերի միջոցով փորձում են զարգացնել հեռահար սպասարկումը: Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այս պահի դրությամբ մեր բանկում գործարքների ընդհանուր 10%-ից էլ փոքր մասն է մասնաճյուղերում իրականացվում, բայց, քանի որ հաճախորդների բազան անընդհատ ընդլայնվում է, միեւնույն է՝ տարեկան 1-2 մասնաճյուղ բացելու անհրաժեշտություն ունենում ենք»,- ասել է Արման Բարսեղյանը:Մասնաճյուղային ցանցի եւ կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ բանկի հերթական մասնաճյուղը առանձնահատուկ շնորհակալության դրսեւորում է հաճախորդներին վստահության, հավատարմության եւ երկարամյա համագործակցության համար: Մասնաճյուղային ցանցի եւ կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին, որ համբերատար սպասել են մասնաճյուղի բացմանն ու մեզ հետ են եղել այսքան ժամանակ։ Մասնաճյուղն ամբողջական հագեցված է եւ ներկայացված նոր դիզայնով։ Այն ունի մեքենաների կայանման, սպասարկման առանձնացված զոնայի եւ մի շարք այլ ծառայությունների լայն հնարավորություններ, ինչը կարդարացնի հաճախորդների բոլոր ակնկալիքները»,- ասել է նա: Լուսանկարը՝ Մեդիամաքս Անդրանիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ՝ ֆիզիկական եւ իրավաբանական այն բոլոր անձանց համար, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ`բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչեւ 2022թ. մարտի 31-ը ներառյալ:ֆիզիկական անձանց համար՝• Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում• Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով• VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն):Իրավաբանական անձանց համար՝• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ• Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչեւ ժամը 17:00-ը: Մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թեˊ օնլայն եւ թեˊ օֆլայն եղանակով: Tweet Դիտում՝ 9452