Tele2. Հայաստանի շուկան «հետաքրքիր հավելում» է մեր ռուսական ակտիվներին

08.08.2008 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Շվեդական հեռահաղորդակցային Tele2 օպերատորը## ԱՊՀ երկրների շուկաները դիտարկում է որպես «հետաքրքիր հավելում» իր ռուսական ակտիվներին, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Tele2-ի ներդրողների հետ կապերի բաժնի պետ Լարս Թորսթենսոնը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ Tele2-ը, որը Հայաստանի բջջային երրորդ օպերատորի ընտրության մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, գործում է Եվրոպայի 13 երկրներում, այդ թվում` Ռուսաստանում: Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանում նրա հաճախորդների թիվն աճել է 22.2 տոկոսով` կազմելով 9,46 մլն:

Tele2-ը մատուցում է բջջային եւ ֆիքսված կապի, ինչպես նաեւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններ:

Դիտում՝ 7527

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW