«Ֆասթ Կրեդիտ»-ը ստացել է ISO/IEC 27001:2013 հավաստագիր

20.12.2021 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ֆասթ Կրեդիտ» #Technical Alliance #հավաստագիր
Ս. թ. դեկտեմբերի 14-ին International Technical Alliance-ի կողմից «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ընկերությանը շնորհվել է ISO 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր։
 
Հավաստագիրը վկայում է ընկերությունում ֆինանսական պրոդուկտների եւ ծառայությունների, տվյալների բազաների, տեղեկատվության մշակման եւ պահպանման միջոցների, հաճախորդներին եւ մատակարարներին պատկանող տեղեկատվության անվտանգ կառավարման համակարգի առկայության մասին:
 
«Հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին եւ սկզբունքներին՝ «Ֆասթ Կրեդիտ»-ը եւս մեկ քայլ առաջ կատարեց իր գործընկերների նկատմամբ հուսալիության, կայունության եւ վստահության ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 6246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW