Օվերչուկը կժամանի Երեւան՝ մասնակցելու միջկառավարական հանձնաժողովի նիստին
20.12.2021 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ wikimedia.org

Ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՏԱՍՍ-ին հայտնել են փոխվարչապետի աշխատակազմում։
«Դեկտեմբերի 21-22-ը, ըստ նախատեսված ժամանակացույցի, Երեւանում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 20-րդ նիստը։ ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը կգլխավորի հանձնաժողովի համանախագահ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը տեղի է ունեցել 2019 թվականին Մոսկվայում։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: