FLYONE ARMENIA ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ

17.12.2021 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#FLYONE ARMENIA
FLYONE ARMENIA ընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսաստանյան պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու բացառապես Երեւանից Ռուսաստանի Դաշնություն նախատեսված դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ը նախատեսված չվերթները։

«Ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-ից դեկտեմբերի 19-ը նախատեսված բոլոր չվերթների բոլոր ուղեւորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր, այնպես ինչպես արդեն իսկ ապահովել է նախկին չվերթների բոլոր ուղեւորների տեղափոխումը։

Ընկերությունը չեղարկված չվերթների բոլոր ուղեւորներին առաջարկվում է գումարի ամբողջական վերադարձ կամ  գումարի փոխանցում ուղեւորի անունով FLYONE ARMENIA-ի ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120%-ի չափով: Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության համար։  

Մեր աշխատակիցները շարունակելու են մշտական ու անհատական կապի մեջ մնալ դեպի ՌԴ բոլոր չվերթների ուղեւորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրի արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղեւորների սպասարկման ծառայությունը հասանելի կլինի ուժեղացված ռեժիմով։

Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։

FLYONE ARMENIA ընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ»,- ասված է FLYONE ARMENIA ընկերության հայտարարության մեջ։
Դիտում՝ 2551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW