Քերոբյան․ Գնաճի պարագայում քաղաքացիներն ավելի լավ են ապրում, քան 1 տարի առաջ

16.12.2021 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #գնաճ
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խոսել է գնաճի «անհանգստացնող» մակարդակի մասին, ասել, որ թե նախարարության ներսում, թե ներքին շուկայում, թե ԵԱՏՄ գործընկերների հետ փորձ է արվում գործիքներ գտնել գնաճը զսպելու համար։

«Շաքարավազի, տարբեր տեսակի մսամթերքների համար ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, ինչը հնարավորություն կտա, որ այդ ապրանքախմբերը որոշակիորեն զուսպ գնաճ ունենան։ Մեր աշխատանքները շարունակվում են թե նախարարության ներսում, թե Կենտրոնական բանկի ու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, որպեսզի հատ-հատ ապրանքային խմբերով փորձենք զսպել գնաճը՝ օգտագործելով այն գործիքները, որ ունենք. դա կարող է լինել բեռնափոխադրումների սուբսիդավորում, որոշակի աչալուրջ ուշադրություն տարբեր ապրանքների մանրածախ գնագոյացման նկատմամբ եւ այլ»,- ասել է նա։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այս տարի իրական տնտեսական աճը սպասվածից ավելի շատ է։ «Սա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսպիսի գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ-երկու տարի առաջ։ Երբ տարեվերջին թվերն ամփոփվեն, իրական տնտեսական աճը 10%-ից ավել չի լինի»,- ասել է Վահան Քերոբյանը։

Նախարարը պարզաբանել է, որ իրական տնտեսական աճը գնաճով ճշգրտված անվանական աճն է։ «Ունենք անվանական աճ, դրանից հանում ենք գնաճի ազդեցությունն ու ստանում իրական տնտեսական աճ»,- ասել է նա։
Դիտում՝ 2966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW