Moody’s-ը բարձրացրել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի վարկանիշը
06.08.2008 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի վարկանիշը## Ba2-ից բարձրացրել է մինչեւ Ba1` տեղական եւ արտասահմանյան արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար (GLC):
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վարկանիշի բարձրացումը պայմանավորված է Հայաստանի բանկային համակարգում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի տեսակարար կշռի ավելացմամբ եւ Հայաստանի երրորդ խոշորագույն բանկի կարգավիճակում իր դիրքերի ամրապնդմամբ:
2007 թվականին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգում ըստ ակտիվների եւ վարկային ներդրումների գերազանցել է համապատասխանաբար 10 եւ 13 տոկոսը:
Moody’s-ը նշում է, որ եթե Հայաստանի բանկային համակարգն շարունակի աճել այն նույն տեմպերով, ինչ նախորդ տարիներին, ապա կապիտալ միջոցների հասանելիությունը կհանդիսանա բանկի շուկայական դիրքը բնութագրող կարեւոր գործոն:
Մինչդեռ, Moody’s-ը նշում է, որ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գտնվում է պոտենցիալ փոփոխվող գործառնական միջավայրում` բարձր քաղաքական ռիսկերով, որոնք դրսեւորվեցին հետընտրական շրջանում:
«Չնայած տեղեկություներին ակտիվների գերազանց որակի մասին, բանկի վարկային փաթեթը պետք է անցնի վստահության ողջ շրջանակը, եւ, հետեւաբար, բանկի վարկային կորուստների ռիսկը հանդիսանում է չստուգված ու, հավանական է, նվազեցված»,- ասվում է Moody’s Investors Service-ի հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: