Մոլդովայի նախագահն առաջարկել է անցկացնել հայ-մոլդովական բիզնես ֆորում

15.12.2021 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Մայա Սանդու #բիզնես ֆորում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ ու անհրաժեշտ ներուժ:

Վարչապետի խոսքով` պետք է երկու երկրների կառավարությունները շարունակեն սերտ գործակցությունը` առեւտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման նպատակով:

Մոլդովայի նախագահն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ ու ամրապնդմամբ: Մայա Սանդուն եւս նշել է տնտեսության, ներդրումների ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: Այդ առումով, վերջինս անհրաժեշտ է համարել բիզնես ֆորումի անցկացումը, ինչը կնպաստի գործարարների միջեւ նոր կապերի հաստատմանն ու ներդրումային համատեղ ծրագրերի իրականացմանը:
Դիտում՝ 1703

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW