Յունիբանկն իջեցրել է Swift փոխանցումների սակագինը մինչեւ 1500 դրամ

15.12.2021 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Swift #Արթուր Ապերյան
Յունիբանկն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը:

Սահմանվել են հետեւյալ սակագները՝ անկախ փոխանցումների քանակից, գումարից եւ արժույթից.

- իրավաբանական անձանց համար՝ 1500 ՀՀ դրամ,
- ֆիզիկական անձանց համար՝ 2500 ՀՀ դրամ:

«SWIFT փոխանցումների իջեցրած սակագները միտված են օտարերկրյա գործընկերների հետ գործարար հարաբերությունների աշխուժացմանը եւ ազգային տնտեսության զարգացմանը: Լինելով միջազգային փոխանցումների հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը՝ Յունիբանկն առավելագույնս հասանելի է դարձնում այս ծառայությունը փոքր եւ միջին բիզնեսի համար»,- նշել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

SWIFT համակարգով արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով Յունիբանկը համագործակցում է առաջատար արտասահմանյան բանկերի հետ, այդ թվում՝ Landesbank Baden-Wuerttemberg (Գերմանիա), Banca Popolare di Sondrio (Իտալիա), AO Alfa Bank (Ռուսաստան), VTB Bank (PJSC) (Ռուսաստան), Bank of Georgia (Վրաստան), Eurasian Development Bank (Ղազախստան) եւ այլն:
Դիտում՝ 7019

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW