ԿԲ նախագահ․ Բանկերի միաձուլման հարցում պարտադրանքի էլեմենտ չի մտցվի

14.12.2021 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #միաձուլում
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ չի բացառում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում բանկերի միավորումը կամ նոր ֆինանսական ինստիտուտների մուտքը բանկային ու ապահովագրական ոլորտներ։

«Բնականոն գործընթաց է, քանի որ գտնվում ենք լիբերալ կարգավորման ռեժիմում, ենթադրում ենք, որ մրցակցությունը բերելու է այդ դրսեւորումներին։ Բանկերը՝ որպես տնտեսվարող սուբյեկտներ, իրենք են որոշումներ կայացնելու, այլ ոչ թե մենք ենք պարտադրանքի էլեմենտներ մտցնելու, որ նրանց միաձուլենք։ Մենք կուզենք, որ Հայաստանում լինեն առողջ միջին չափի, նաեւ խոշոր բանկեր, որոնք իրար հետ մրցելով՝ բնակչությանն ու բիզնեսին կմատուցեն հնարավորինս բարձր մակարդակի ծառայություններ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։



Մարտին Գալստյանը նշել է նաեւ, որ ԿԲ ռազմավարական նպատակադրումներից մեկը, որը վերաբերում է թվայնացմանը, միտված է մեր հասարակությանը մատուցվելիք ծառայությունների որակի բարձրացմանը։
Դիտում՝ 2315

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW