Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը մտադիր է «զարկ տալ» նաեւ տնտեսությանը

10.12.2021 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շրջակա միջավայր #նախարար #Հակոբ Սիմիդյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանին:

«Շրջակա միջավայրի ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանի համար, այլեւ գլոբալ առումով ունի ռազմավարական նշանակություն: Իհարկե, այստեղ Հայաստանը պիտի հանդես գա որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, եւ մեր ազգային քաղաքականությունը նույնպես պիտի հիմնված լինի այս տրամաբանությամբ եւ մեր ազգային պետական շահերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նորանշանակ նախարարն էլ իր հերթին վստահեցրել է, որ այն ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են նախարարության կողմից կլինեն շարունակական եւ կփորձեն ավելի արդյունավետ դարձնել աշխատանքները. «Հույս ունեմ, որ դրանցով մենք շրջակա միջավայրին եւ, ինչու չէ, տնտեսությանը զարկ կտանք եւ կզարգացնենք»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար:
Դիտում՝ 2771
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW