«Պաշտպանիչ ակտիվ». ոսկին ռեկորդային պահանջարկ է վայելում
13.12.2021 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ nur.kz

Այսպես, 2021 թվականի երեք եռամսյակների ընթացքում ռուսաստանցիները գնել են 4 տոննա թանկարժեք մետաղ, ինչը 8%-ով ավել է, քան 2020 թվականի համապատասխան ժամանակահատվածում։ Ներդրողները ոսկին ընկալում են իբրեւ «պաշտպանիչ ակտիվ» եւ հաճախ օգտագործում որպես գումարի խնայողության միջոց սոցիալական եւ տնտեսական ճգնաժամերի ժամանակ. այն ապահովագրում է գնաճի եւ փոխարժեքի տատանումների ռիսկերից, պարզաբանել է Ոսկու համաշխարհային խորհրդի պետական քաղաքականության եւ կենտրոնական բանկերի հետ գործակցության գծով տնօրեն Տատյանա Ֆիցը:
Ոսկու ձուլակտորների եւ մետաղադրամների նկատմամբ պահանջարկի աճ այս տարի տեղի է ունեցել նաեւ այլ երկրներում։ Այսպես, 2021 թվականի ինն ամիսներին ԱՄՆ-ում բնակչությունը գնել է 91,3 տոննա ոսկի, ինչը 79%-ով ավել է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Չինաստանում աճը կազմել է 54%, իսկ Հնդկաստանում՝ 24%, համապատասխանաբար՝ 208,5 տոննա եւ 101,5 տոննա։
Ռուսաստանի համեմատ ծավալների զգալի տարբերությունը պայմանավորված է ոսկու ձուլակտորների նկատմամբ 20% ԱԱՀ-ով, որն ամենաբարձրն է աշխարհում։ Տատյանա Ֆիցը կարծում է, որ ավելացված արժեքի հարկի ակնկալվող վերացումը պետք է էլ ավելի մեծացնի ներդրումների ներհոսքն այս ոլորտում։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: