«ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամն ու ԱրարատԲանկը կհամագործակցեն
09.12.2021 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱրարատԲանկ



Ինչպես նշել են հիմնադրամում, համաձայնագրի շրջանակում բանկը մեկ տարով կֆինանսավորի «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երեւանում» ծրագրի երեխաների ցերեկային խնամքի ճաշարանը։
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի կողմից 2019 թվականի հոկտեմբեր ամսից մինչեւ 2023 թվականի դեկտեմբեր ամիսը իրականացվում է «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երեւանում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել պատերազմի հետեւանքով Սիրիայից ներգաղթած, Երեւան քաղաքի վարչական շրջաններում ապրող խոցելի սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը հասարակության մեջ։
Ծրագրի անմիջական թիրախային խումբը բաղկացած է սիրիահայ թվով 400 խոցելի ընտանիքներից: Ծրագրի նպատակն է բարելավել շահառու ընտանիքների սոցիալ-հոգեբանական վիճակը, զարգացնել սիրիահայ ընտանիքների անդամների աշխատունակության հմտությունները, բարելավել սիրիահայ երեխաների կրթության մակարդակը եւ ապահովել նրանց ինտեգրումը հայկական կրթական համակարգում, իրազեկել սիրիահայ ընտանիքներին իրենց սոցիալ-տնտեսական իրավունքների վերաբերյալ եւ ամրապնդել պետական մարմինների ու տեղական հասարակական կառույցների խոցելի խմբերի հետ աշխատելու հմտությունները:
Նպատակ ունենալով առավել դյուրին դարձնել ծրագրի մասնակիցների համար տնտեսական գործունեությունը եւ առավել արդյունավետ դարձնել բարձրորակ կրթության եւ խնամքի միջոցով երեխաների ինտեգրմանն աջակցման գործընթացը՝ հիմնադրամը ծրագրի շրջանակներում հիմնել է ցերեկային խնամքի կենտրոն՝ երկու խմբով՝ ընդհանուր 50 երեխաների համար (նախադպրոցական տարիքի 3-6 տարեկան թվով 20 երեխաների եւ դպրոցական տարիքի 7-11 տարեկան թվով 30 երեխաների համար)։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: