ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.50 % մակարդակի վրա

04.08.2008 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդն այսօր## բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 7.50 %:

Թեև 2008 թվականի հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 2,2% գնանկում` 12-ամսյա գնաճը ավելանալով շուրջ 1 տոկոսային կետով կազմել է 10,7%, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում:

ԿԲ խորհուրդը հաստատեց, որ չնայած պարենային որոշ ապրանքների միջազգային գների նախորդ ամիսներին արձանագրված նվազման միտումը շարունակվել է, սակայն վերջինս դարձյալ չի արտահայտվել ներքին գների վրա: Միաժամանակ, չնայած հուլիս ամսվա երկրորդ կեսից նավթի միջազգային գների որոշակի նվազմանը, վերջինիս հետագա փոփոխությունների ուղղության վերաբերյալ անորոշությունները շարունակում են պահպանվել: Այս պարագայում, չեն թուլացել նաև գնաճի ներուժի երկրորդային ազդեցությունները, ինչը շարունակում է արտահայտվել ոչ պարենային ապրանքների գներում և ծառայությունների սակագներում:

Հաշվի առնելով գնաճի բարձր տեմպերի պահպանումը և կարևորելով գնաճային սպասումների մեղմման և նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները` ԿԲ-ի խորհուրդը մնում է այն համոզման, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումը կախված կլինի առաջիկա ամիսներին համաշխարհային շուկաներում ապրանքների գների վերոնշյալ միտումներին ներքին գների արձագանքման արագությունից և չափից:

Դիտում՝ 5899
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW