Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. նոյեմբերը 2020թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 9.6%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.7%:ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 16.9%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.7% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63.5%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:Մրգի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 4.8% գնաճ:2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում գրանցվել է 13.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ: 04.11.2021 | 16:31 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9․1% Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.0%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 20.6%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գնաճը կազմել է 8.0%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4%: Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 21.1%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 0.4% գնաճ: Ոչ պարենային ապրանքների շուկայում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ:Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 2922