Կոնտեյներային գնացքն առաջին անգամ Վրաստան է ուղեւորվել Չինաստանի կենտրոնական մասի հյուսիսում գտնվող Գանսու նահանգից, հաղորդում է Newsgeorgia-ն՝ վկայակոչելով Չինաստանում Վրաստանի դեսպանատունը։Գնացքն Ուվե քաղաքից դուրս է եկել դեկտեմբերի 4-ին։ Նպատակակետը Թբիլիսին է, գնացքը պետք է տեղ հասնի 10-12 օրից։Նշվում է, որ Գանսուից կոնտեյներային երկաթուղային փոխադրումները կլինեն կանոնավոր ինչպես Վրաստանի ուղղությամբ, այնպես էլ դեպի եվրոպական այլ երկրներ։Չինաստանում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան ընդգծել է նախագծի ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ այն կնպաստի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը եւ Վրաստանի դիրքավորմանը որպես տարածաշրջանային առեւտրային, տրանսպորտային եւ լոգիստիկ հանգույց:Իր հերթին, Գանսուի փոխնահանգապետը նշել է Վրաստանի աճող դերը Չինաստանի իշխանությունների «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախաձեռնության մեջ։ Նրա խոսքով, դրան նպաստում է նմանատիպ նախագծերի իրականացումը։ Tweet Դիտում՝ 3937