Երեւան /Մեդիամաքս/. 2008թ. առաջին կիսամյակում «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի ընդհանուր ակտիվները## կազմել են 62.3 մլրդ դրամ: Բանկի մամլո ծառայությունում ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնեցին, որ ակտիվների ծավալը նախորդ կիսամյակի նկատմամբ աճել է` 5.9 %-ով կամ 3.5 մլրդ դրամով: Բանկի ակտիվների տեսակարար կշիռը ՀՀ բանկային համակարգում կազմում է մոտ 7%:Ընդհանուր կապիտալը կազմել Է 12.3 մլրդ դրամ: Կապիտալի ծավալը նախորդ կիսամյակի նկատմամբ աճել է` 11.1 %-ով կամ 1.3 մլրդ. դրամով: Բանկի կապիտալի տեսակարար կշիռը ՀՀ բանկային համակարգում կազմում է մոտ 6.2%:«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի շահույթը մինչև հարկումը առաջին կիսամյակում կազմել է 1.6 մլրդ դրամ, այդ ցուցանիշով բանկը զբաղեցրել է 4-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Շահույթը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 128 %-ով կամ 0.9 մլրդ դրամով: Առաջին կիսամյակում բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է մոտ 34 մլրդ դրամ: ՀՀ բանկային վարկավորման ընդհանուր ծավալում բանկը զբաղեցնում է 6 տեղը: Վարկային ներդրումները նախորդ կիսամյակի նկատմամբ աճել են 5.3 մլրդ դրամով կամ 18.5%-ով: Բնակչությունից ներգրավված ավանդների ծավալը կազմել է մոտ 41.4 մլրդ: Ավանդները նախորդ կիսամյակի նկատմամբ աճել են 2.3 մլրդ դրամով կամ 5.9%-ով Tweet Դիտում՝ 5822