Յունիբանկը՝ SME Banking Club-ի լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում
03.12.2021 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /


«Մենք շնորհակալ ենք SME Banking Club-ին բարձր գնահատականի համար: Բիզնեսի համար օպտիմալ վարկատեսակների մշակումը մեր աշխատանքի առաջնահերթություններից մեկն է: Մենք հասկանում ենք, թե բիզնեսի աճի եւ զարգացման վրա ինչ մեծ ազդեցություն ունեն ժամանակին արված ֆինանսական ներդրումները, ուստի անընդհատ բարձրացնում ենք սպասարկման չափանիշները, կիրառում ենք նորամուծություններ եւ ձգտում ենք առաջարկել վարկավորման առավել շահավետ եւ պարզ պայմաններ»,- ասել է Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Յունիբանկի վարկային ծրագրերը թույլ են տալիս ձեռներեցներին ընտրել իրենց գործունեության ոլորտի, բիզնեսի ծավալի եւ կարիքների համար ամենաարդյունավետ տարբերակը: Բիզնես վարկերի կարելի է ստանալ սկսած 6% տարեկան տոկոսադրույքից: Յունիբանկն առաջարկում է նաեւ մինչեւ 5 մլն դրամի անգրավ վարկեր եւ բիզնես քարտեր ֆինանսական խնդիրների արագ լուծման համար։
Յունիբանկը նաեւ ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ վարկային ծրագրերի շրջանակներում ավելի մատչելի միջոցներ ներգրավելու համար։ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին
Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: