ՎԶԵԲ-ը եւ «Ամունդի-ԱԿԲԱ»-ն ստորագրել են Դերիվատիվների գլխավոր համաձայնագիրը

03.12.2021 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» #համաձայնագիր
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը միավորում են ուժերը՝ դյուրացնելու տեղական արժույթով ֆինանսավորման հասանելիությունը եւ ուժեղացնելու Հայաստանում տեղական կապիտալի շուկան:

Ինչպես հայտնել են ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակից, կողմերը ստորագրել են «Սվոփերի եւ դերիվատիվների միջազգային ասոցիացիայի» (ISDA®) 2002թ․-ի Գլխավոր համաձայնագիրը, որը հրատարակվել է ISDA® -ի կողմից, ներառյալ 1995թ․-ի Վարկային աջակցության հավելվածը, որը թույլ է տալիս նրանց հետագայում իրականացնել արտարժույթի սվոփերի արտաբորսային գործարքներ:

«Սվոփերի եւ դերիվատիվների միջազգային ասոցիացիայի» (ISDA®) 2002թ․-ի Գլխավոր համաձայնագիրը ծառայում է որպես կողմերի համար իրավական եւ վարկային պայմանները սահմանող շրջանակ, եւ այդ պայմանները կիրառվում են դերիվատիվների բոլոր գործարքների նկատմամբ, որոնք այդ կողմերը կկնքեն ապագայում: 1995թ.-ի Վարկային աջակցության հավելվածը սահմանում է այդ նույն կողմերի միջեւ դերիվատիվների գործարքների գրավադրման պայմանները:
 
Արտարժույթի սվոփերը «Ամունդի-ԱԿԲԱ»-ին հնարավորություն կընձեռեն նվազեցնել արժութային ռիսկերն իր դրամական միջոցների հեջինգի միջոցով՝ միաժամանակ կատարելով արտարժույթով երկարաժամկետ ներդրումներ արտասահմանում, ինչպես նաեւ ՎԶԵԲ-ին լրացուցիչ հնարավորություն կտրամադրեն տեղական արժույթով (ՀՀ դրամով) ֆինանսավորում իրականացնել երկրի ներսում՝ իր հաճախորդների հետագա վարկավորման նպատակով։

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն կառավարում է Հայաստանում երեք պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, կառավարվող ակտիվները գերազանցում են 233 միլիարդ ՀՀ դրամը (433 միլիոն եվրո):  

«Այս համաձայնագիրը ՎԶԵԲ-ի ջանքերի մի մասն է եւ ուղղված է տեղական արժույթով վարկավորման  ակտիվացմանն ու Հայաստանում կապիտալի շուկաների հետագա զարգացմանը։ Սվոփ գործիքը ապահովում է տեղական արժույթի իրացվելիության հաստատուն հասանելիությունը՝ միաժամանակ վերացնելով արտարժութային ռիսկերը տեղական վարկառուների համար:

Սա առաջին դեպքն է, երբ ՎԶԵԲ-ը Հայաստանում համագործակցում է ակտիվներ կառավարող ընկերության հետ, եւ առաջին անգամն է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում կնքում է ISDA® Գլխավոր համաձայնագիր: Շուկայում տեղական գործընկերների հետ աշխատելը ՎԶԵԲ-ին դնում է ուժեղ դիրքում՝ այդ աշխատանքի միջոցով լուծելու հայաստանյան գործընկերների հիմնական խնդիրները:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է եւ ակտիվորեն ներգրավված է տնտեսության բոլոր հատվածներում։ 1992 թվականին երկրում իր գործունեության մեկնարկից ի վեր, բանկն ավելի քան 1.7 մլրդ եվրո է ներդրել 195 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտներում, ընդ որում ներդրումների 91 տոկոսն արվել է մասնավոր հատվածում»,- ասված է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 8256
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW