Արագածոտնի մարզում ջերմատնային տնտեսություն կկառուցվի

02.12.2021 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արագածոտն #ջերմային տնտեսություն
Արագածոտնի մարզում կկառուցվի եւ շահագործման կհանձնվի ժամանակակից արտադրական սարքավորումներով զինված ջերմատնային տնտեսություն:

Կառավարությունն այսօրվա նիստում բավարարել է «Սանսա» ՍՊԸ-ի հայտը՝ ջերմային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 220 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների եւ 980 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների եւ հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է մինչեւ 2022 թվականի ավարտը ստեղծել 15 նոր աշխատատեղ` 110 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% եւ ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ եւ այլ երկրներ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 410 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20.5 մլն դրամ:
Դիտում՝ 1608
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai