Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է մինչեւ 2027 թվականը €300 միլիարդ ներդնել ամբողջ աշխարհում ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերում:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։«Մինչեւ 2027 թվականը մենք ներդնում ենք €300 միլիարդ՝ աջակցելու մեր առաջնահերթություններին՝ ուղղված կանաչ եւ թվային անցումներին»,- ասել է նա:Ինչպես նշվում է ԵՀ հայտարարության մեջ, միջոցները կուղղվեն ենթակառուցվածքային, թվային եւ կլիմայական նախագծերին, որոնք կնպաստեն, այսպես կոչված, կանաչ անցմանը։«Այս ծրագիրն ուղղված է ներդրումների ավելացմանը, որոնք նպաստում են ժողովրդավարական արժեքների ու բարձր չափանիշների, լավ կառավարման եւ թափանցիկության, իրավահավասար գործընկերության, էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ ենթակառուցվածքների ու մասնավոր հատվածի խթանող ներդրումների առաջմղմանը»,- մեկնաբանել է ԵՀ-ն ներդրումային նոր ծրագիրը:Միաժամանակ, Եվրահանձնաժողովը դեռ չի նշել կոնկրետ նախագծեր, որոնցում գումարներ կներդրվեն։«ԵՄ ինստիտուտները, անդամ պետությունները եւ եվրոպական ֆինանսական հաստատությունները կհամագործակցեն եվրոպական բիզնեսի, ինչպես նաեւ գործընկեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի հետ»,- ընդգծել է ԵՀ-ն։ Tweet Դիտում՝ 2946