Վրաստանի հանրային վայրեր կարելի է այցելել միայն «կանաչ կարգավիճակով»

01.12.2021 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #կանաչ անձնագիր
Վրաստանի ամբողջ տարածքում այսօրվանից սկսել է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը եւ միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հանրային հաստատություններ:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել՝

- Հյուրանոցներ եւ կացության այլ վայրեր
- Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց եւ փակ տարածքներ` ներառյալ առեւտրի կենտրոնների)
- Կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ
- Սպա եւ ֆիթնես կենտրոններ
- Լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ:

 «Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձը բավարարում է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը՝

- Ամբողջությամբ պատվաստված է
- Ունի PCR թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տեւողությամբ)
- Ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տեւողությամբ)
- Վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19):

«Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչեւ 18 տարեկան անձանց վրա։

«Կանաչ անձնագիր» են համարվում՝

- «CovidPass Georgia» հավելվածում գրանցվելու միջոցով ստացված QR-կոդը։ Հավելվածը հնարավոր է ներբեռնել IOS օպերացիոն համակարգի համար եւ Android օպերացիոն համակարգի համար
- կայքում գրանցվելու միջոցով ստացված QR-կոդը
- Վրաստանի պատվաստման կենտրոններում, բժշկական հաստատություններում եւ Արդարադատության տներում տպված փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ
- ԵՄ անդամ եւ «EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պետական հաստատությունների կողմից տպված փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ
- ԵՄ անդամ եւ «EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պետական հաստատությունների կողմից տրամադրված էլեկտրոնային փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ:

Օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել կամ PCR թեստ են հանձնել Վրաստանի տարածքից դուրս եւ մուտք են գործել Վրաստան մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 1-ը «կանաչ կարգավիճակ» ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։ Հավելվածում գրանցման ընթացքում համակարգը օգտագործելու է այն տեղեկատվությունը/ փաստաթղթերը, որոնք քաղաքացին ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս, ինչպես նաեւ Վրաստանում գտնվելու ընթացքում պատվաստման կամ PCR թեստ հանձնելու մասին ամբողջական տվյալները։

Կարեւոր է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս։ Գրանցման ընթացքում քաղաքացին պետք է նշի հատուկ թվային կոդ, որը կարող է ստանալ գրանցման ընթացքում իր նշած էլեկտրոնային հասցեին կամ վրացական հեռախոսահամարին։

Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք պատվաստվել կամ PCR թեստ են հանձնել Վրաստանի տարածքից դուրս եւ մուտք են գործել Վրաստան 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հետո պարտավոր չեն օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։ Վերջիններս կարող են օգտագործել այն նույն թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթերը, որոնք ներկայացրել են Վրաստան մուտք գործելիս։ Որպես այլընտրանք՝ նշված քաղաքացիները կարող են օգտվել նաեւ «CovidPass Georgia» հավելվածից։

«EU Digital COVID Certificate» համակարգին չմիացած պետությունների պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիները «կանաչ կարգավիճակ» կարող են ստանալ միայն Վրաստան մուտք գործելուց հետո, վերջիններիս կարգավիճակը հիմնված է լինելու Վրաստան մուտք գործելիս ներկայացրած տեղեկատվության/ փաստաթղթերի վրա։

Նշված քաղաքացիները «կանաչ կարգավիճակ» ստանալու համար Վրաստան մուտք գործելուց հետո պետք է ներբեռնեն եւ գրանցվեն «CovidPass Georgia» հավելվածում։

Խնդիրների առաջացման դեպքում Վրաստանում գործում են հետեւյալ թեժ գծերը՝

-144 - Կառավարության միասնական թեժ գիծ
- 1505 - Առողջապահության նախարարության թեժ գիծ
- 1522 - Պատվաստման թեժ գիծ:
Դիտում՝ 2067
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW