ՀայՓոստը եւ Լատվիայի փոստը սկսում են նոր համագործակցություն

01.12.2021 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #Լատվիայի փոստ #Հայկ Կարապետյան
ՀայՓոստը եւ Լատվիայի փոստը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին՝ փոստային, լոգիստիկ եւ ֆինանսական ոլորտներում:

ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ Լատվիայի փոստի տնօրեն Մարցիս Վիլկանսը Երեւանի նորացված 0056 փոստային բաժանմունքում ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

«ՀայՓոստը ընդլայնում է միջազգային համագործակցությունը՝ փոստային ծառայությունների  մատուցման նոր մշակույթ ձեւավորելով: Մեր նպատակն է հաճախորդներին մշտապես առաջարկել  նորարար եւ առաջադեմ լուծումներով ծառայություններ, նոր ուղղություններ»,- նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

ՀայՓոստի եւ Լատվիայի փոստի նոր նախաձեռնությունը կբարելավի հաճախորդների համար համապատասխան ծառայությունների որակը, ինչպես նաեւ Լատվիայից Հայաստանի եւ հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման նոր լոգիստիկ լուծումների կբերի: Ի դեպ, Լատվիայում է գտնվում Aliexpress-ի, ինչպես նաեւ մի շարք այլ փոստային եւ առաքման ծառայությունների տարածաշրջանային կենտրոնները:

Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաեւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն:

ՀայՓոստը եւ Լատվիայի փոստը առաջիկայում նոր աշխատանքային խմբեր կձեւավորեն, ինչպես նաեւ կանցկացնեն կանոնավոր հանդիպումներ ձեռք բերված համագործակցությունները զարգացնելու ուղղությամբ:
Դիտում՝ 1996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW