Թել Ավիվը ճանաչվել է ապրուստի համար ամենաթանկ քաղաքն աշխարհում

01.12.2021 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թել Ավիվ #Economist Group #Worldwide Cost of Living 2021
Թել Ավիվը գների առումով առաջ է անցել Փարիզից եւ Հոնկոնգից ու 2021 թվականին դարձել է ապրուստի համար աշխարհի ամենաթանկ քաղաքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post թերթը։

Պարբերականը ներկայացրել է աշխարհի 173 խոշոր քաղաքներում ապրուստի արժեքի (Worldwide Cost of Living 2021) ուսումնասիրությունը, որը պատրաստել են բրիտանական Economist Group ընկերության վերլուծաբանները։

Նշվում է, որ 2020 թվականին Թել Ավիվը հինգերորդ ամենաթանկ քաղաքն էր Փարիզից, Հոնկոնգից, Օսակայից եւ Ժնեւից հետո։ Քաղաքի առաջին տեղում հայտնվելը պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ իսրայելական շեկելի փոխարժեքի շարունակական արժեւորմամբ եւ սննդամթերքի ու տրանսպորտի գների աճով:

Քաղաքում ապրանքների եւ ծառայությունների գներն այս տարի տեղական արժույթով աճել են միջինում 3,5%-ով՝ նախորդ տարվա ընդամենը 1,9% աճի դիմաց:

Համավարակի սկզբից ի վեր իսրայելական արժույթը դոլարի նկատմամբ արժեւորվել է գրեթե 10%-ով։ Մեկ ամիս առաջ փոխարժեքը մեկ դոլարի դիմաց հասել էր 3,04 շեկելի՝ անցյալ դարի 90-ականների կեսերից ի վեր առաջին անգամ։
Դիտում՝ 4225
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW