«Միկրո Կապիտալ Հայաստան». Առանց գրավի բիզնես վարկեր մինչեւ $25 000

30.11.2021 | 18:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Միկրո Կապիտալ Հայաստան» #«Բիզնես վարկ առանց գրավի»
«Միկրո Կապիտալ Հայաստան» ունիվերսալ վարկային կազմակերպությունն առաջարկում է առանց գրավի բիզնես վարկեր մինչեւ 25,000 ԱՄՆ դոլարի չափով։

ՓՄՁ ոլորտի զարգացման եւ գործարարների ներդրումները խթանելու նպատակով ներդրվել է ֆինանսավորման նոր գործիք. «Միկրո Կապիտալ Հայաստան»-ը մեկնարկել է հատուկ առաջարկ այն հաճախորդների համար, որոնք հետաքրքրված են «Բիզնես վարկ առանց գրավի» վարկատեսակով։

Այսպիսով, այս վարկատեսակի առավելագույն սահմանաչափը մինչեւ դեկտեմբերի 31-ը դիմում-հայտ ներկայացրած հաճախորդների համար բարձրացվում է մինչեւ 25,000 ԱՄՆ դոլար կամ 12.5 մլն ՀՀ դրամ:

«Սա հայաստանյան ՓՄՁ շուկայում գործող լավագույն եւ ամենաբարձր առաջարկներից մեկն է՝ առանց գրավի ֆինանսավորման պարագայում։

Այս փոփոխությունից կարող են օգտվել ոչ միայն գործող, այլեւ նոր հաճախորդները, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց բիզնեսը»,- նշել է Միկրո Կապիտալ ՈՒՎԿ Վարչության նախագահ-Գործադիր տնօրեն Խաչիկ Ներկարարյանը:

- Վարկերը տրամադրվում են անհատ ձեռներեցներին եւ իրավաբանական անձանց։
- Վարկի որոշման կայացումը եւ տրամադրումը իրականացվում է 1 օրում։
- Վարկը տրամադրվում է մինչեւ 48 ամիս մարման ժամկետով։
- Վարկը կարող է օգտագործվել ցանկացած բիզնես նպատակով։

Լրացուցիչ հնարավորություններ՝

- Մինչեւ 7.5 մլն ՀՀ դրամ (15,000 ԱՄՆ դոլար) վարկերի համար վաղաժամկետ մարումը՝ 0%։
- Մինչեւ 6 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի մարման համար։
- Մինչեւ 10,000 ԱՄՆ դոլար վարկերի դեպքում երաշխավորի առկայությունը պարտադիր չէ։

Տրամադրվում են նաեւ արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչեւ 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչեւ 150%-ի չափով։

«Միկրո Կապիտալ Հայաստան»-ի կողմից կնքված շուրջ 1500 պայմանագրերի շրջանակում փոքր բիզնեսի ներկայացուցիչներին տրամադրվել է ավելի քան 3.5 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ «Բիզնես վարկ առանց գրավի» վարկատեսակի շրջանակում։

Վարկի համար կարող եք դիմել օնլայն՝ Ձեզ հարմար վայրից եւ ժամի՝ անցնելով այս հղմամբ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել «Միկրո Կապիտալ Հայաստան»-ի գրասենյակ՝ Պարոնյան 8 շենք, տարածք 1 հասցեում, պաշտոնական կայք՝ Mikrokapital.am կամ զանգահարել 044 500 510, 012 500 500 հեռախոսահամարներով:

«Միկրո Կապիտալ Հայաստան» ընկերության մասին

«Միկրո Կապիտալ Հայաստան»-ը լիցենզավորվել եւ գրանցվել է որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2018թ․ հունիսին։

Ընկերությունը հանդիսանում է միջազգային ֆինանսական խմբի մաս, որը ակտիվ գործունեություն է ծավալում ավելի քան 15 երկրներում։

«Միկրո Կապիտալ» խմբի առաքելությունն է աջակցել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ տարատեսակ ֆինանսական գործիքներով։

Վարկավորման գործընթացների արագությունը եւ որոշումների կայացման ճկունությունը մեծ դեր են խաղում բիզնեսների զարգացման հարցում, ինչը եւ հանդիսանում է ընկերության գլխավոր առաքելությունը եւ նշանաբանը։

«Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW